Jump to content

Ջերմային ցնցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերմային ցնցում
Տեսակհազվագյուտ հիվանդություն, հիվանդություն և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն, անհետաձգելի բժշկություն և մանկաբուժություն
ՀՄԴ-10R56.0

Ֆեբրիլ ցնցում, հայտնի է նաև ջերմային ցնցում կամ ֆեբրիլ կոնվուլսիաներ, ցնցում, որը դիտվում է մարմնի բարձր ջերմության ժամանակ։ Այս հիվանդության բնորոշ հատկանիշը այն է, որ առանց տենդի ցնցումներ չեն դիտվում[1]։ Ֆեբրիլ ցնցում դիտվում է հիմնականում 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մոտ[1]։ Ցնցումների մեծ մասը տևում է մինչև հինգ րոպե և երեխան դրվագից մոտ 1 ժամ անց վերադառնում է իրեն բնորոշ նորմալ վիճակին[1][2]։

Կարող են լինել ֆեբրիլ ցնցման ընտանեկան դեպքեր[1]։ Ախտորոշումը դրվում է, երբ ապացուցվում է, որ չկա վարակ կենտրոնական նյարդային համակարգում, չկան նյութափոխանակային խանգարումներ և նախկինում չեն դիտվել տենդով չուղեկցվող ցնցումներ[1]։ Տարբերակում ենք ֆեբրիլ ցնցման երկու տիպ՝ պարզ ֆեբրիլ ցնցում և բարդ ֆեբրիլ ցնցում[1]։ Պարզ ֆեբրիլ ցնցումը բնորոշվում է այլապես առողջ երեխայի մոտ հիմնականում տոնիկո-կլոնիկ ցնցումների առկայությամբ, որոնք տևել են 15 րոպեից քիչ, 1 անգամ 24 ժամվա ընթացքում[1]։ Արյան քննությունների, կենտրոնական նյարդային համակարգի գործիքային հետազոտությունների կամ էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ) անցկացման անհրաժեշտություն հաճախ չի լինում[1]։ Խորհորդ է տրվում անցկացնել հետազոտություններ, որոնք օգտակար կլինեն ջերմության պատճառը հայտնաբերելու հարցում[1]։ Այլ պատճառներով առողջ երեխաների մոտ գոտկային պունկցիա անցկացնելու անհրաժեշտություն հազվադեպ է լինում[1]։

Պարզ ֆեբրիլ ցնցումների կանխարգելման նպատակով հակացնցումային դեղորայքի կամ ջերմիջեցնողների ընդունման անհրաժեշտություն չկա[1]։ Այն դեպքերում, երբ ցնցումները տևում են 5 րոպեից ավելի, լինում է անհրաժեշտություն բենզոդիազեպանի՝ լորազեպամ կամ միդազոլամ նշանակելու[1][3]։ Այս երեխաների մոտ հիվանդության կանխատեսումները գերազանց են, ակադեմիական հաջողությունները չեն տարբերվում այլապես առողջ երեխաների հետ համեմատած և չկա մահվան ռիսկ պարզ ֆեբրիլ ցնցումների ժամանակ[1]։ Կան նախնական ապացույցներ այն մասին, որ ֆեբրիլ ցնցում ունեցող երեխաները ի համեմատ կոնտրոլ խմբի ունեն քիչ ավելի բարձր հավանականություն էպիլեպսիա հետագայում ունենալու, մոտ 2 տոկոս դեպքերում[1]։ Ֆեբրիլ ցնցումները ախտահարում են 5-ից 2 երեխայի մինչև 5 տարեկանը լրանալը[1][4]։ Ավելի հաճախ այն դիտվում է տղաների մոտ քան աղջիկների[5]։ Առաջին ֆեբրիլ ցնցման դրվագից հետո կրկնվելու հավանականությունը տատանվում է 15-70 տոկոսի սահմաններում[1]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալիզացված (ամբողջ մարմնով, տարածուն) ֆեբրիլ ցնցման ժամանակ մարմինը կլինի ձիգ, իսկ ձեռքերը և ոտքերը կսկսեն ջղաձգվել։ Երեխան կորցնում է գիտակցությունը, սակայն աչքերը բաց են մնում։ Շնչառությունը լինում է անկանոն։ Երեխաների գործողությունները լինում են անվերահսկելի (թրջում կամ կեղտոտում են իրենք իրենց)։ Նրանք կարող են ունենալ փսխում կամ բերանի շուրջ փրփուրի առկայություն։ Ցնցումը սովորաբար տևում է հինգ րոպեից քիչլ[2]։ Երեխաների ջերմությունը սովորաբար լինում է 38 °C (100.4 °F)-ից բարձր[2]։

Պատճառագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենետիկ ասոցացիաներ[6]
Տիպ OMIM Գեն
FEB3A 604403 SCN1A
FEB3B 604403 SCN9A
FEB4 604352 GPR98
FEB8 611277 GABRG2

Ֆեբրիլ ցնցումները հետևանք են տենդի[5], որը սովորաբար լինում է ավելի բարձր քան 38 °C (100.4 °F)[7]։ Երեխաների մոտ ջերմության հիմնական պատճառը վիրուսային վարակներն են[1]։ Հաճախ ֆեբրիլ ցնցման հավանականությունը ասոցացնում են նրա հետ թե ինչքան է բարձրանում ջերմությունը[1]։ Որոշները պնդում են, որ ջերմության թիվը էական չէ[1], իսկ այլք պնդում են, որ ջերմության բարձրացումը և բարձր թիվը հանդիսանում է ռիսկի գործոն[8]։ Երկու պնդումների շուրջ դեռ չկան բավարար ապացույցներ[8]։

Հրապարակվել է հոդված, ըստ որի կա քիչ հավանականություն ֆեբրիլ ցնցման առաջացման որոշակի պատվաստումներից հետո[9]։ Այդ հոդվածի եզրակացությունն է, որ չնայած այն բանին, որ կա որոշակի կապ որոշ պատվաստումների և ֆեբրիլ ցնցումների միջև, այնուամենայնիվ ֆեբրիլ ցնցման առաջացման ռիսկը շատ ցածր է և ավելի ռիսկային է պատվաստում չստանալը։ Ներկայումս չկան ապացուցողական տվյալներ, որոնք վկայում են, որ կանխարգելիչ ջերմիջեցնողների նշանակումը ունի առավելություններ[9]։ Ցնցումները, հիմնականում լինում են առանց կենտրոնական նյարդային համակարգի վարակների կամ նյութափոխանակային խանգարումների[1]։ Հիմնականում լինում են ընտանեկան դեպքեր[1]։

Հայտնաբերված են որոշակի գենետիկ հիմքեր[6]։ Կան հետազոտություններ, ըստ որոնց զարգացող երկրներում կա կապ երկաթի անբավարարության և ֆեբրիլ ցնցումների առաջացման միջև։ Սակայն սրա շուրջ դեռևս չկան հավաստի ապացույցներ[10]։

Ախտորոշումը դրվում է ցնցում առաջացնող ավելի լուրջ պատճառները բացառելուց հետ։ Նման հիվանդությունների օրինակներից են՝ մենինգիտը և էնցեֆալիտը։ Պետք է նշել, որ այն տարածքներում, որտեղ երեխաները պատվաստված են պնևմոկոկի և Haemophilus influenzae-ի նկատմամբ, բակտերիալ մենինգիտի առաջացման հավանականությունը ցածր է։ Եթե երխան վերականգնվել է և ունի նորմալ պահվածք, բակտերիալ մենինգիտի հավանականությունը ցածր է։

Արյան քննությունների, կենտրոնական նյարդային համակարգի գործիքային հետազոտությունների կամ էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ) անցկացման անհրաժեշտություն հաճախ չի լինում[1]։

Տարբերակում են ֆեբրիլ ցնցումների երեք տեսակ՝

  • Պարզ ֆեբրիլ ցնցումը բնորոշվում է դրվագի կարճ տևողությամբ ( մինչև 15 րոպե), տեղային տարեր չեն պարունակում (այսինքն ցնցումը լինում է տարածուն, ամբողջ մարմնով և չի սահմանափակվում եզակի մարմնամասով, օրինակ՝ ձեռքով կամ ոտքով), եթե դիտվում են մի քանի ցնցման դրվագներ, դրանց ընդհանուր տևողությունը կրկին չի գերազանցում 15 րոպեն (դասական տարբերակը տարածուն տոնիկո-կլոնիկ ցնցումներ
  • Բարդ ֆեբրիլ ցնցման ժամանակ ցնցումը տևում է 15 րոպեից ավելի կամ 24 ժամվա ընթացքում դիտվում են բազմաթիվ ցնցումներ։ Այս դեպքում ցնցումները լինում են տեղային լոկալիզացիա ունեցող, ոչ թե տարածուն բնույթի։
  • Ֆեբրիլ էպիլեպտիկ ստատուսը լինում է այն դեպքում, երբ ցնցումը տևում է 5 րոպեից ավելի։ Այն կարող է դիտվել ֆեբրիլ ցնցումներից 5 տոկոսի դեպքում[11]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենիտոինը, վալպրոտանը, պիրիդօքսինը, իբուպրոֆենը, ցինկի սուլֆատը, դիկլոֆենակը կամ ացետամենոֆենը չունեն կանխարգելիչ ազդեցություն[12]։

Կրկնվող ցնցումները նվազում են ընդհատ դիազեպամ կամ ֆենոբարբիտալ ընդունելուց, սակայն ավելանում են կողմնակի ազդեցությունների հավանակոնությունը[12]։ Սրանց կիրառումը խորհուրդ չի տրվում ցնցումների կանխարգելման նպատակով[1]։

Կարևոր է, որ ծնողները և երեխայի խնամողները լինեն հանգիստ, դիմեն առաջին օգնությանը և զգուշորեն հետևեն երեխային։ Եթե երեխայի մոտ դիտվում է ֆեբրիլ ցնցում, ծնողները և երեխային խնամողները պետք է անեն հետևյալը[13]՝

  • Նշել ցնցման սկիզբը։ Եթե ցնցումը տևում է 5 րոպեից ավելի, զանգահարել շտապ բժշկական օգնությանը։ Երեխան պետք է տեղափոխվի մոտակա բժշկական հաստատություն ախտորոշման և բուժման նպատակով[13]։
  • Զանգահարել շտապ բժշկական օգնություն այն դեպքում, երբ ցնցումը տևել է 5 րոպեից քիչ, սակայն երեխան դժվարությամբ է վերականգնվում։
  • Երեխային տեղափոխել ապահով տարածք, բերել ապահով դիրքի, որպեսզի կանխվի պատահական վնասումը։ Ցնցման ժամանակ երեխային բռնել չի կարելի[13]։
  • Երեխային դիրքավորել կողքի ապահովության դիրք կամ ստամոքսի վրա, որպեսզի կանխվի խեղդվելը։ Երբ հնարավոր է, երեխայի բերանից հանել ցանկացած օտար մարմին։ Ցնցման ժամանակ երեխայի բերան տեղադրել ոչինչ չի կարելի։ Օտար մարմինների հետևանքով կարող է դիտվել երեխայի շնչառական ուղիների խցանում և երեխայի մոտ կառաջանա դժվարաշնչություն[13]։
  • Դիմել անհապաղ բժշկական օգնության, եթե երեխայի մոտ ցնցման դրվագը առաջին անգամն է։ Երեխայի ցնցումը դադարելուց հետո անհրաժեշտ է դիմել մանկաբույժի ջերմության պատճառը հայտնաբերելու նպատակով։ Սա պետք է անել անհապաղ, եթե երեխայի մոտ նկատվում է պարանոցի կարկամության նշաններ, արտահայտված քնկոտություն, անզուսպ փսխումներ։ Այս ամենը կարող են լինել մենինգիտի կամ կենտրոնական նյարդային համակարգի վարակման հետևանք[13]։

Այն դեպքերում, երբ ցնցման տևողությունը երկարատև է, կա անհրաժեշտություն ներերակային կամ ներուղիղաղիքային լորազեպամի ընդունման։ Սա արվում է բժիշկի հստակ նշանակմամբ[1]։ Կարող են կիրառվել նաև այլ բենզոդիազեպամներ՝ միդազոլամ կամ դիազեպամ։

Ելքը հիմնականում բարենպաստ է։ Նյարդաբանական խնդիրների, օրինակ՝ էպիլեպսիայի հավանականությունը ցածր է[1]։ Այն երեխաները ում մոտ դիտվում է ֆեբրիլ ցնցում, կրկնման հավանականությունը 40 տոկոս է հաջորդող 2 տարիների ընթացքում։ Այս հավանականությունը ավելի մեծ է փոքրահասակ երեխաների մոտ[1]։

Պարզ ֆեբրիլ ցնցումները հաճախ կրկնվելու հակում չունեն ( որոշակի տարիքից դրանք անցնում են)։ Ի համեմատ ընդհանուր բնակչության հետ, այս երեխաների մոտ մեծահասակ տարիքում էպիլեպսիայի առաջացման հավանականությունը 3-5 տոկոս է[14]։ Այն երեխաները ում մոտ ջերմային ցնցում դիտվել է վաղ տարիքում, ունեն ավելի մեծ հավանականություն կրկնակի ցնցում ունենալու (18 ամսականից փոքր), ունեն ընտանեկան պատմություն ֆեբրիլ ցնցման առաջին կարգի բարեկամների մոտ (ծնող, քույր, եղբայր), ջերմության սկզբից մինչև ցնցում տևողությունը եղել է կարճատև, նախկան ցնցումը ջերմության ցուցանիշը եղել է ցածր թվերի վրա, ջերմային ցնցումը ուղեկցվել է արտառող նյարդաբանական նշաններով։ Բարդ ցնցումների կանխատեսումը նույնպես բարենպաստ է, սակայան կապված հիմքային հիվանդությունների առկայության հետ մահվան հավանականությունը մեծանում է[15]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեբրիլ ցնցումները լինում են 6 ամսականից մինչև 5 տարեկանն ընկած հասակում[1]։ Այն ախտահարում է երեխաներ 2-5 տոկոսին[1]։ Հնդկաստանում և Ճապոնիայում այս ցուցանիշը տատանվել է 5-10 տոկոսի սահմաններում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 Graves, RC; Oehler, K; Tingle, LE (2012 թ․ հունվարի 15). «Febrile seizures: risks, evaluation, and prognosis». American Family Physician. 85 (2): 149–53. PMID 22335215. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 «Symptoms of febrile seizures». www.nhs.uk. 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Paritosh Prasad (2013). Pocket Pediatrics: The Massachusetts General Hospital for Children Handbook of Pediatrics. Lippincott Williams & Wilkins. էջ 419. ISBN 9781469830094. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 Patterson, JL; Carapetian, SA; Hageman, JR; Kelley, KR (2013 թ․ դեկտեմբեր). «Febrile seizures». Pediatric annals. 42 (12): 249–54. doi:10.3928/00904481-20131122-09. PMID 24295158.
  5. 5,0 5,1 Ronald M. Perkin, ed. (2008). Pediatric hospital medicine : textbook of inpatient management (2nd ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 266. ISBN 9780781770323. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 Nakayama J, Arinami T (2006 թ․ օգոստոս). «Molecular genetics of febrile seizures». Epilepsy Res. 70 Suppl 1: S190–8. doi:10.1016/j.eplepsyres.2005.11.023. PMID 16887333.
  7. David A. Greenberg; Michael J. Aminoff; Roger P. Simon (2012). «12». Clinical neurology (8th ed.). New York: McGraw-Hill Medical. ISBN 978-0071759052.
  8. 8,0 8,1 Engel, Jerome (2008). Epilepsy : a comprehensive textbook (2nd ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 661. ISBN 9780781757775. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. 9,0 9,1 Monfries, N; Goldman, RD (2017 թ․ փետրվար). «Prophylactic antipyretics for prevention of febrile seizures following vaccination». Canadian Family Physician. 63 (2): 128–130. PMC 5395384. PMID 28209678.
  10. King, D; King, A (2014 թ․ հոկտեմբեր). «Question 2: Should children who have a febrile seizure be screened for iron deficiency?». Archives of Disease in Childhood. 99 (10): 960–4. doi:10.1136/archdischild-2014-306689. PMID 25217390.
  11. Ahmad, S; Marsh, ED (2010 թ․ սեպտեմբեր). «Febrile status epilepticus: current state of clinical and basic research». Semin Pediatr Neurol. 17 (3): 150–4. doi:10.1016/j.spen.2010.06.004. PMID 20727483.
  12. 12,0 12,1 Offringa, Martin; Newton, Richard; Cozijnsen, Martinus A.; Nevitt, Sarah J. (2017 թ․ փետրվարի 22). «Prophylactic drug management for febrile seizures in children». The Cochrane Database of Systematic Reviews. 2: CD003031. doi:10.1002/14651858.CD003031.pub3. ISSN 1469-493X. PMID 28225210.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Febrile Seizures Fact Sheet | National Institute of Neurological Disorders and Stroke». www.ninds.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  14. Shinnar, S; Glauser, TA (2002 թ․ հունվար). «Febrile seizures». Journal of Child Neurology. 17 Suppl 1: S44-52. doi:10.1177/08830738020170010601. PMID 11918463.
  15. Vestergaard M, Pedersen MG, Ostergaard JR, Pedersen CB, Olsen J, Christensen J (2008 թ․ օգոստոս). «Death in children with febrile seizures: a population-based cohort study». Lancet. 372 (9637): 457–63. doi:10.1016/S0140-6736(08)61198-8. PMID 18692714.